211652_close_icon
views-count14420 դիտում article-date 23:17 21-02-2016

Ամուսինը երկու տարի ծաղիկներ է տնկել, որ կնոջը տանից դուրս հանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կուրոկիի ընտանիքը երջանիկ ապրում էր իր ֆերմայում, որը գտնվում է Ճապոնիայում։ Բայց անսպասելի դժբախտության պատճառով նրա կինը կորցնում է տեսողությունը։ Նա հրաժարվում է դուրս գալ տանից եւ ընկնում է խորը դեպրեսիայի մեջ։ Սիրող ամուսինը երկար մտածում է, թե ինչպես օգնի իր կնոջը եւ գտնում է ելքը։ Նա ծաղիկներ է տնկում տան շրջակայքում եւ իսկական ծաղկանոց սարքում տան հարակից տարածքը, որպեսզի ծաղիկների հոտը դուրս հանի կնոջը տանից։ Եւ Կուրոկիին դա հաջողվում է։ Հիմա կինը գրեթե ամբողջ օրը անց է կացնում իր համար տնկված այգում, եւ չնայած չի տեսնում ծաղկանոցի գեղեցկությունը, բայց շատ է սիրում ծաղիկների բույրը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր