1945 դիտում
13:50 23-02-2016
Լուիս Էնրիկե. Խաղից առաջ Մեսիին, Սուարեսին ու Նեյմարին ասում եմ. «Աբրա-կադաբրա» և կախարդանքը տեղի է ունենում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալի» հետ խաղից առաջ իր թիմի հարձակողական գիծը համարել է լավագույնը աշխարհում.
«Ի՞նչ եմ ասում խաղերց առաջ Մեսիին, Սուարեսին ու Նեյմարին, որպեսզի տրամադրեմ նրանց: Ասում եմ. «Աբրակադաբրա» ու կախարդանքը ինքնըստինքյան տեղի է ունենում:
Իմ թիմերում միշտ էլ լավ հարձակվողներ են եղել, իսկ «Բարսելոնայում» ես ունեմ աշխարհի լավագույն հարձակողական գիծը: Նրանք գործողությունների ազատություն ունեն, սակայն միևնույն ժամանակ գիտեն իրենց պարտականությունները: Մնացածները ձգտում են նրանց հարմար փոխանցումներ կատարեն: Ըստ էության, բոլոր խաղացողներն էլ նույն նպատակներն ունեն: Այդ իսկկ պատճառով ամեն ինչ հասարակ ու պարզ է:
Մեսին նախորդ մրցաշրջանը ֆանտաստիկ անցկացրեց: Այս մրցաշրջանում նա մնացել է նույն մակարդակում կամ նույնիսկ ավելի լավն է դարձել: Կան այնպիսի խաղացողներ, որոնք ժամանակի ընթացքում ունակ են իրենց մեջ նոր հատկանիշներ բացահայտել: Լեոն հեշտությամբ կարող էր լինել լավագույն կիսապաշտպանը, միևնույն ժամանակ նրա վիճակագրությունը` որպես կենտրոնական հարձակվող, պարզապես անհավանական է:
Նա մեր համար կարևորագույն խաղացող է, թիմի առաջատարը», ասել է Էնրիկեն:
Նմանատիպ նյութեր
2554 դիտում
19:50 29-01-2016
Լուիս Էնրիկե. Ինձ պարզապես կսպանեն, եթե Նեյմարին «Ատլետիկոյի» հետ խաղին բաց չթողնեմ
2617 դիտում
13:30 01-02-2016
«Ատլետիկոյի» խաղացողները ջարդում են Մեսիին և Սուարեսին. ծաղրանկար, տեսանյութ
3619 դիտում
17:03 04-03-2019
Ռեգիլոնը սուպերկլասիկոյի ժամանակ Մեսիին անվանել է լու, իսկ Սուարեսին՝ ճագար
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում