33414 դիտում
18:26 23-02-2016
Արտակարգ իրավիճակ Արշակունյաց պողոտայում. տաքսու վարորդները սպառնում են երթևեկությունը կաթվածահար անել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Երևան Մոլ»-ին հարող ճանապարհին ՝ Արշակունյաց պողոտայում, բողոքի ակցիա էին կազմակերպել շուրջ 20 տաքսու վարորդներ: Նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում «Երևան Մոլ»-ի տնօրինությանը, տրանսպորտի և կապի նախարարությանը, քանի որ այն տեղը, որտեղ իրենք կայանում էին նախկինում, հիմա տեղադրվել է երթուղային տրասպորտի կանգառի նշան, հետևաբար` այլևս արգելվում է այնտեղ կայանել:
Նրանց տրամադրել են մեկ այլ փոքր տարածք, որտեղ տեղավորվում է առնվազն 5 մեքենա: Ճանապարհի մյուս կողմում տեղադրվել է տեսախցիկ, որը ֆիքսում է կանգառում կայացած մեքենաներին, և օր-օրի տույժ ու տուգանքներ են գալիս վարորդներին:
Վարորդները կառավարությունից պահանջում են այդ նախկին կայանատեղին, որպեսզի կարողանան պահել իրենց ընտանիքները: Հակառակ դեպքում` տաքսու վարորդները պատրաստ են մինչև իսկ փակել Արշակունյաց պողոտան:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել «Երևան Մոլ»-ի, Տրանսպորտի և կապի նախարարության տեսակետը խնդրի վերաբերյալ:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+