44214 դիտում
12:37 02-05-2017
Կոմիտասի պողոտայում երթևեկությունը կաթվածահար էր եղել. վարորդները «քաղցր խոսքերով էին հիշում» Արաբկիրի թաղապետարանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 2-ին, Երևանում՝ Կոմիտասի պողոտայի սկզբնամասում, երթևեկությունը կաթվածահար էր եղել. պատճառը ոչ թե ավտովթարն էր, այլ բաց դիտահորը, իսկ Արաբկիրի թաղապետարանի չինովնիկները, թողնես՝ սազն առնեն և իրենց գովքն անեն։
Վարորդները, տեսնելով, թե ինչն է խցանման պատճառը, «բարի խոսքեր էին շռայլում» Արաբկիրի թաղապետարանի այն պատասխանատուների հասցեին, ովքեր պետք է ձեռնարկեին միջոցներ՝ բաց դիտահորը փակելու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+