211652_close_icon
views-count2079 դիտում article-date 13:16 24-02-2016

Իրանը հրաժարվել է կրճատել արդյունահանվող նավթի ծավալները

Թեհրանում հայտարարել են, որ OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունների և Ռուսաստանի՝ նավթի արդյունահանումը սառեցնելու մասին առաջարկը ծիծաղելի է: Այդ մասին ասել է Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն, փոխանցում է Ria Novosti-ն: Նա նշել է, որ ներկա պահին Իսլամական Հանրապետությունը օրական մոտ 1 մլն բարել նավթ է արդյունահանում, այնինչ մյուս երկրները, որոնք կողմ են նավթի արդյունահանման սառեցմանը, 10 անգամ ավելի են արդյունահանում: Bloomberg-ն էլ գրում է, որ իրանցի նախարարի հայտարարությունը հրահրել է Brent տեսակի էտալոն նավթի 4% բարձրացում՝ մինչև 33 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:

Նմանատիպ նյութեր