7501 դիտում
18:47 24-02-2016
Ստորագրվեց ՀՅԴ - ՀՀԿ քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ նախագահական նստավայրում ստորագրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցություն - Հայաստանի Հանրապետական կուսակցությունների քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը` ՀՅԴ-ի կողմից ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի ու ՀՀԿ-ից` կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը իր խոսքում նշեց, որ այս համաձայնագիրը ոչ հետընտրական կոալիցիա է, ոչ էլ նախընտրական դաշինք: Նրա խոսքով, այս համաձայնագիրը սկիզբ է դնում քաղաքական երկարատեւ համագործակցության, որը խարսխված է արժեհամակարգային ընդհանրությունների եւ միասնական նպատակների եւ գործողությունների ծրագրի վրա:
Իսկ Աղվան Վարդանյանն էլ նշեց, որ ՀՅԴ-ն ընդհանուր քաղաքական պատասխանատվություն է ստանձնում երկրի կառավարման բոլոր ոլորտներում: Ինչպես նաեւ ավելացրեց, որ սա ինչ-որ առումով ճանապարհային քարտեզ է, որում դրված են երկու ուժերի նպատակները, նաեւ նախագահի վերջին ելույթի դրույթները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
4987 դիտում
16:54 11-05-2017
ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրվեց քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2990 դիտում
11:19 08-03-2016
Նորապսակները... նոր քաղաքական հումոր՝ ՀՅԴ-ՀՀԿ նոր քաղաքական համագործակցության մասին
2518 դիտում
19:32 21-09-2016
Հայաստանի անունից ստորագրվեց կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին Փարիզյան համաձայնագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»