5205 դիտում
10:36 25-02-2016
Բաղդասարյանն ուշ երեկոյան այցելել է կառավարական առանձնատուն. «Չորրոդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդ» վերանվանվելուց հետո Արթուր Բաղդասարյանը մտերիմ շրջապատում վերջերս հաճախ է հայտարարում, թե ինքը օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և «լուծել» հաջորդ ընտրություններում իրենց՝ խորհրդարանում երկրորդ ուժ դառնալու հարցը: Ավելին՝ նա ասել է, թե հենց դրա համար էլ նախաձեռնել է ՕԵԿ-ի՝ «Հայկական վերածնունդ» անվանումով հանդես գալը և այնտեղ մի քանի այլ կուսակցությունների միավորելը, որպեսզի ամեն ինչ հեշտ ու ընդունելի լինի, որ հետո ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չզարմանան՝ ՕԵԿ-ն ինչպես դարձավ երկրորդը:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Արթուր Բաղդասարյան հանդիպումն իսկապես եղել է: Փետրվարի 15-ի երեկոյան, ժամը 22-ի սահմաններում Արթուր Բաղդասարյանը գնացել է կառավարական ամառանոց, որտեղ և հանդիպել է Սերժ Սարգսյանին: Նրանք բավական երկար ժամանակ միասին ճեմել են ամառանոցի բակում, և քննարկել քաղաքական իրավիճակը: Ասել է թե՝ Բաղդասարյանը «հարցերը լուծել է» հենց այդ հանդիպման ժամանակ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
21405 դիտում
17:56 20-07-2018
Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի. armtimes.com
17540 դիտում
21:19 02-11-2019
Նիկոլ Փաշինյանը ապօրինի ձևով տեղափոխվել է կառավարական նոր առանձնատուն. Antifake.am
Այս բաժնից
2086 դիտում
08:53 26-12-2024
Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել. «Փաստ»
1555 դիտում
07:40 26-12-2024
Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
1837 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»