2226 դիտում
11:54 25-02-2016
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն այցելել է «Օրրան» ԲԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Փետրվարի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը այցելել է «Օրրան» բարեգործական կազմակերպություն, որի շահառուների շարքում կենտրոնաբնակ անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաներ են և միայնակ թոշակառուներ:
Կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ վարչական շրջանի ղեկավարը ծանոթացել է շենքային պայմաններին, զրուցել սաների հետ, տեղեկացել դպրոցական տարիքի անապահով ընտանիքների երեխաների «Օրրան»-ԲԿ-ում անցկացվող առօրյային:
«Առաջին տարին չէ, որ համագործակցում ենք «Օրրան» բարեգործական կազմակերպության հետ և անգնահատելի ենք համարում ձեր կատարած աշխատանքը` երեխային կտրել փողոցից և որ ամենակարևորն է` հետևողական խնամք տանել, կրթել ու մասնագիտություն տալ նրան: Շարունակեք ձեր աստվածահաճո գործը, մենք ձեր կողքին ենք, պատրաստ՝ աջակցելու»,-զրույցի ընթացքում նշել է Ա. Սադոյանը:
Հրաժեշտից առաջ վարչական շրջանի ղեկավարը հրավիրել է «Օրրան»-ի սաներին 1 օր անցկանել վարչական շրջանի աշխատակազմում` ծանոթանալու կառույցի գործունեությանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
583 դիտում
19:12 18-10-2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկկողմ հանդիպում կունենան Ստամբուլում
1078 դիտում
18:57 18-10-2024
ԱԺ նախկին պատգամավորի որդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ինչն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am
547 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը