211652_close_icon
views-count4485 դիտում article-date 22:20 25-02-2016

ՀՀԿ հերթական նիստն ավարտվեց. ի՞նչ սկզբունքով են աշխատելու ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն եւ ինչո՞վ են զբաղվելու Արմեն Աշոտյանը եւ Կարեն Ճշմարիտյանը

ՀՀԿ ԳՄ հերթական նիստն ավարտվեց, որից հետո ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նիստում քննարկվել է կոալիցիա կազմելուց հետո ՀՅԴ-ի հետ աշխատելու սկզբունքները։ Նրա խոսքով, պայմանավորվել են ականջալուր լինել իրար տեսակետներին` անգամ հակասություն ունենալու դեպքում: Պատրաստ են քննարկումներ անել եւ գալ ընդհանուր հայտարարի։ «Ամենկարեւորը հանրային կյանքի խնդիրները ընդհանուր պատրաստակամությամբ եւ պատասխանատվությամբ լուծելն է» նշեց Հերմինե Նաղդալյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանից, ինչին ի պատասխան ԱԺ փոխնախագահը նշեց, որ ԿԳ նախկին նախարարը ՀՀԿ-ում լուրջ գործեր ունի անելու առաջիկա մեկ տարում: Իսկ Կարեն Ճշմարիտյանի մասով ասաց, որ նա մասնագիտական մեծ ներուժ ունի եւ մեծ հեղինակություն, ինչը անպայման կօգտագործվի մեր պետության մեջ:

Նմանատիպ նյութեր