211652_close_icon
views-count3775 դիտում article-date 23:03 04-02-2016

ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. ՀՀԿ-ականները հիմնականում ի՞նչ հարց են քննարկել

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում հիմնականում քննարկվել են նոր ընտրական օրենսգրքին վերաբերող հարցեր: Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հնարավոր կոալիցիայի մասին հարցեր չեն քննարկվել: Հիշեցենք, որ խոսքը գնում է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու մասին: Միաժամանակ ավելացրեց, որ քննարկումները դեռ ընթացքի մեջ են եւ, ամենայն հավանականությամբ, մինչեւ մյուս շաբաթվա վերջ հստակություն կմտցվի: ՀՀԿ-ականները քննարկել են նաեւ ներկուսակցական եւ ներքաղաքական հարցեր:

Նմանատիպ նյութեր