995 դիտում
09:19 25-11-2022
Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել։ Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլեւս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։
Այս ամբողջ պատմության մեջ աբսուրդն այն է, որ «Ընտրական օրենսգրքի» մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս մի պատգամավոր՝ տվյալ դեպքում Արփի Դավոյանը, ում սեփական թիմում մեղադրում են ընտրակեղծիքների մեջ։ Դեռ չասած այն մասին, որ առ այսօր ՔՊ-ի ներսում չեն հանդարտվում ու ուզում են մինչեւ վերջ պարզել ու պատժել կուսակցության վարչության կազմի ընտրության խայտառակությունը, երբ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվեց։ Ըստ մամուլի հրապարկումների՝ ՔՊ կեղծված ընտրության հեղինակներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր, որ հստակ ու կոնկրետ հրահանգներ էր տվել՝ ում պետք է ընտրել, ում՝ ոչ։ Այժմ, փաստորեն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նա ընտրական գործընթացների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1276 դիտում
07:07 31-10-2023
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն անցնում է քրեական գործով. բացահայտում. «Ժողովուրդ»
1655 դիտում
10:38 09-11-2017
Ընտրակեղծարարության փորձ արած ՀՀԿ-ական Աշոտ Կաղզվանցյանն արդարացվեց. «Ժողովուրդ»
Այս բաժնից
706 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
946 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2260 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ