211652_close_icon

Վրաստանում հրազենային հարձակման է ենթարկվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիրը

views-count7689 դիտում article-date 19:38 26-02-2016
Վրաստանում հրազենային հարձակման է ենթարկվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր, երկրի՝ Եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլին: Այս մասին հայտնում է RBC-ն: Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկություններով՝ անհայտ անձինք քաղաքի գերեզմանատներից մեկում հարձակվել են Պետրիաշվիլիի վրա, հարվածել նրան, ինիչից հետո կրակել են նրա ոտքերին: Նախկին նախարարը այցելել էր իր ընկերոջ՝ Լևան Միքելաձեի գերեզմանը: Ներկայումս Պետրիաշվիլին հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է: Հարձակվողները փախուստի են դիմել դեպքի վայրից: Նրանց բռել չի հաջողվել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Նմանատիպ նյութեր