211652_close_icon
views-count8208 դիտում article-date 14:21 28-02-2016

90 տոկոս աղքատ բնակչությամբ Զիմբաբվեի նախագահը ծննդյան օրը 1 մլն դոլար է ծախսել բյուջեից

Աֆրիկյան Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեի ծննդյան 92-րդ տարեդարձը երկրի բյուջեի վրա մոտ 1 մլն դոլար է նստել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով աֆրիկյան ԶԼՄ-ներին: Մեկնաբանելով նախագահի ծախսերը` իշխող կուսակցության նախագահը նշել է, որ «հարցը փողի մեջ չէ, Մուհաբեի ներդրումը պատմության մեջ ավելի թանկ է»: Նախագահի ծննդյան տոնին մասնակցել է 50 հազար մարդ: Կազմակերպվել է հյուրասիրություն և պատրաստվել մեծ տորթ: Zanu-PF ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի խոսքերով` ծննդյան տարեդարձի համար գումար են հավաքել, ըստ նրա` 1-ական դոլար յուրաքանչյուր տնից, 3-ական` պետական ծառայողներից: Նշենք, որ Ռոբերտ Մուհաբեն աշխարհի ամենատարեց գործող նախագահն է:

Նմանատիպ նյութեր