211652_close_icon
views-count1601 դիտում article-date 17:41 28-02-2016

«Twitter»-ի օգտատերերի միայն 40%-ն է գրանցվելուց հետո շարունակում մշտապես օգտագործել այն

«Twitter»-ը ստեղծվել է 2006 թվականի մարտին՝ Ջեք Դորսիի կողմից, և գործի է դրվել նույն թվականի հուլիսին։ Այն արագ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ 2015 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ «Twitter»-ն ունեցել է ավելի քան 316 միլիոն ակտիվ օգտատերեր, որոնց թիվն աճում է ամեն օր։ Այս սոցկայքը երբեմն անվանում են «համացանցի SMS»։ Ըստ «Alexa Internet»-ի տվյալների՝ «Twitter»-ը համարվում է ամբողջ աշխարհի ամենաշատն այցելվող տասը կայքերից մեկը։ Սակայն պետք է նշել, որ «Twitter»-ի օգտատերերի միայն 40%-ն է գրանցվելուց հետո շարունակում մշտապես օգտագործել այն։

Նմանատիպ նյութեր