211652_close_icon
views-count1832 դիտում article-date 23:32 28-02-2016

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը

Փետրվարի 28-ին, ժամը 20.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Փետրվարի 28-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր