211652_close_icon
views-count2573 դիտում article-date 15:30 29-02-2016

«Օսկար» մրցանակաբաշխության ամենաոճային տղամարդիկ՝ ըստ Metro-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Բրիտանական etro թերթը հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության ամենագեղեցիկ ոճով հագնված տղամարդկանց, հայտնում է Gazeta.ru-ն: Թերթը նշում է, որ նախապատվությունը տրվել է դասական կոստումով ներկայացածներին, մասնավորապես, Լեոնարդո դի Կապրիոյին, ով ներկայացել էր Armani-ի հավաքածուից ընտրված կոստյումով և Թոմ Հարդիին՝ Gucci-ի կոստյումով: «Փրկվածը» ֆիլմի 2 դերասաններն էլ հավակնում էին մրցանակի: Դի Կապրիոն հաղթեց, իսկ Հարդին զիջեց Մարկ Ռայլենսին (Լրտեսական կամուրջ): Թերթն անուշադիր չի գտնվել նաև 9-ամյա Ջեյկոբ Թրամբլեի նկատմամբ՝ «Սենյակը» ֆիլմից, ով մրցանակաբաշխությանը եկել էր Armani-ի կոստյումով և Դարթ Վեյդերի գուլպաներով: Ամենաոճային տղամարդկանց ցուցակում է հայտնվել նաև Էդդի Ռեդմանը («Աղջիկը՝ Դանիայից»): նա ներկայացել էր Alexander McQueen-ի կոստյումով: Վարկանշային ցուցակում են Քրիս Ռոքը, դերասաններ Ռայան Գոսլինգը, Մարկ Ռուֆֆալոն, Մայքլ Ֆասսբենդերը, երգիչ Սեմ Սմիթը և այլք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր