211652_close_icon
views-count1244 դիտում article-date 18:58 29-02-2016

2015 թ-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստացիոնար բուժօգնություն է ստացել 822 դատապարտյալ

2015 թ. ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ստացիոնար բուժօգնություն են ստացել 822 դատապարտյալներ և կալանավորված անձինք (2014թ.` 953), իսկ ամբուլատոր ընդունելությունների թիվը 85408 է (2014թ.`76911): Ստոմատոլոգիական բուժօգնություն է ստացել 3716 (2014թ.`3742) ազատազրկված անձ, դիսպանսեր հաշվառման են վերցվել 1705(2014թ.`1392) դատապարտյալներ և կալանավորված անձինք: 2015 թվականի ընթացքում անց են կացվել նաև բազմաբնույթ հետազոտություններ: Այսպես` լաբորատոր հետազոտությունների թիվը 12436 է, ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններինը` 4969, ռենտգենագրաֆիկը`2892: 2015 թվականին ՀՀ տարբեր առողջապահական մարմինների բուժհիմնարկներ` քաղաքացիական հիվանդանոցներ են ուղեգրվել 778 (2014թ.`708) ազատազրկված անձինք: Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների պատճառով պատժի կրումից 2015թ. ընթացքում ազատվել են 9 (2014թ.`2) դատապարտյալներ: Հավելենք, որ այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ <<Դատապարտյալների հիվանդանոց>> քրեակատարողական հիմնարկում բուժում են ստանում 158 դատապարտված և կալանավորված անձինք (2014 թվականի փետրվարի 28-ի դրությամբ` 171): [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր