211652_close_icon
views-count891 դիտում article-date 18:27 29-02-2016

Դրամապանակից գումար գողացողը հայտնաբերվեց

Փետրվարի 28-ին, ժամը 10-ին, 1968 թ. ծնված Մանուշակ Ա.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ դրամապանակից գողացել են 42.000 դրամ: Ոստիկանության ծառայողները Երևանի Մազմանյան փողոցի թիվ 5/9 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Բ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր