1487 դիտում
09:43 01-03-2016
ԱԳՆ-ն ևս մեկ փոխնախարար կունենա. հավանական թեկնածուն Կարեն Ճշմարիտյանն է. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Օրերս նախագահի նստավայրում ՀՀ դեսպանների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ առաջիկայում արտաքին գործերի նախարարությունը կունենա ևս մեկ փոխնախարար, ով կզբաղվի արտաքին տնտեսական հարցերով։ Խնդիր է դրված դրսից հնարավորինս շատ ներդրումներ բերել Հայաստան տնտեսական այսօրվա անմխիթար վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով։ Այս պաշտոնի հավանական թեկնածուների անուններն արդեն շրջանառվում են։
Մեր տեղեկություններով քննարկվում է երկու թեկնածուների հարցը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանին իշխանությունները, կարծես, մտադիր չեն անգործ թողնելու։ Նրան առաջարկել են զբաղեցնել արտգործնախարարի տեղակալի պաշտոնը։ Ճշմարիտյանը դեռևս տարակուսում է, քանի որ նախարարի աթոռից հետո փոխնախարարինը նշանակում է պաշտոնի «իջեցում», իսկ հայկական իրականությունում սա «ամոթալի» է համարվում։ Այդուհանդերձ, չի բացառվում, որ Կարեն Ճշմարիտյանը կզբաղվի արտաքին տնտեսական կապերով:
Երկրորդ հավանական թեկնածուն իշխանական մյուս թևից ՀՅԴ-ից է։ Խոսքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի արդեն նախկին անդամ Արա Նռանյանի մասին է։ Ի դեպ, Նռանյանին առաջարկվել է երկու գերատեսչության փոխնախարարի պաշտոն ֆինանսների և արտաքին գործերի։ Թե դրանցից որը հարմար կգտնի ՀՀԿ-ն, կերևա առաջիկայում։ Մեր աղբյուրի պնդմամբ, արտաքին տնտեսական հարցերով փոխնախարարի հավանական թեկնածու իշխանությունները տեսնում են Կարեն Ճշմարիտյանին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3514 դիտում
10:20 23-09-2016
Առողջապահության նախարարի հավանական թեկնածուն. «Իրատես»
Այս բաժնից
1576 դիտում
08:54 16-01-2025
Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
1888 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2278 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am