1791 դիտում
15:42 01-03-2016
Մարտի 1-ի բացահայտման համար ճիշտ ճանապարհ է պետք ընտրել` իրավական դաշտ է պետք ունենալ. Արամ Սարգսյան
«Մարտի 1»-ը բացահայտելու համար ճիշտ ճանապարհ է պետք ընտրել, իսկ ճիշտ ճանապարհը իրավական դաշտ ունենալն է, դատական համակարգ, որի առկայության պայմաններում նման հանցագործությունները հնարավոր է բացահայտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մյասնիկյանի արձանի մոտ «Մարտի 1»-ի զոհերի հիշատակը հարգելու համար եկած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:
«Կարևորը ոչ թե այն է, թե ես ինչ եմ մտածում, դուք՝ ինչ, ժողովուրդը` ինչ, տեսականորեն հասարակության համար այն բացահայտված է: Բացահայտման համար իրավական դաշտ է ունենալ պետք, որը դատական կարգով հրաման տվողին, էն մարդուն, ով օրը ցերեկով` ձեռքը ձգած ձգանին, որսի դուրս եկածի նման կրակում է, ու այսօր քաղաքում պտտվում է ու իրեն մեղավոր չի համարում, էն մարդուն, ով մարտի մեկից հետո բանսարկությամբ զբաղվեց, անմեղ մարդկանց վրա ամսի 28-ի գիշերը Օպերայի հրապարակում հարձակվեց, հաջորդ օրն էլ սուտ լուրեր տարածելով` զորք մտցրեց ու հրաման տվեց: Էս մարդիկ պիտի պատասխան տան, ու պիտի պատասխան տան դատարանի առաջ»,-ասաց Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ, այո, մեղքի զգացում ունի զոհերի հարազատների հանդեպ, ովքեր չհավատալով բացահայտմանը` արդեն արտագաղթում են Հայաստանից:
«Որ ես էսօր իմ ծնողների, իմ զավակների ներկայությունն եմ վայելում, գարնան առաջին օրն եմ վայելում, իսկ իրենք՝ ոչ»,-խոստովանեց Ա. Սարգսյանը:
Նա հավելեց, որ փոխարենը ամաչելու որևէ բան չունի «էդ օրվա» իր գործունեությունից:
Նշենք, որ վաղ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ մարտիմեկյան զոհերի հիշատակը հարգելու համար գալիս էին բազմաթիվ քաղաքական գործիչներ՝ Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան, Էդմոն Մարուքյան, ՀԱկ անդամներ, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներ, ՍԴՀ կուսակցության անդամներ, հասարակական քաղաքական գործիչներ ու իրավապաշտպաններ:
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
1248 դիտում
15:49 24-04-2019
Մեր անցյալի և ներկայի իրավունքները պաշտպանելու ճիշտ ճանապարհ ենք ընտրել. Գագիկ Հարությունյան
Այս բաժնից
20908 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է