20404 դիտում
11:06 02-03-2016
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում. գյուղացիներն արդարացիորեն սպառնում են՝ եթե հերթական անգամ «քամի անեն», ճանապարհը փակելու են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 2-ի առավոտյան ժամը 09:00-ից Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու և գուղապետարանի դիմաց հավաքվել են մեծ թվով տեղի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ, երբ կառուցվում էր Երևան-Մեղրի ավտոճանապարհը, կառուցող ընկերությունները, ինչպես նաև Արարատի մարզպետարանն ու Կապի ու տրանսպորտի նախարարությունը, խոստացել էին, որ Մարմարաշեն-Մասիս ճանապարհին կառուցվելու է կամուրջ, սակայն ճանապարհը կառուցվեց և ԽՍՀՄ տարիներից գործող այդ խաչմերուկը, որը գյուղացիներն օգտագործում էին առանց խոչընդոտի, փակվել է երկաթբետոնե արգելապատնեշներով:
Գյուղի ժողովրդի հետ այս պահին հանդիպում է Մարմարաշենի գյուղապետ Էդիկ Հակոբյանը, ով ասում է, թե պատկան մարմիններն իրենց խոսքի տերն են. մարտի վերջերից սկսվելու է կամրջի կառուցման աշխատանքները, սակայն ժողովուրդը, ինչպես միշտ, ճիշտ է՝ չի հավատում, քանի որ նման խոստումներ քանի տարի է, լսում են. «Եթե կամուրջը կառուցվի, սա առաջին հերթին օգտակար կլինի ոչ միայն Մարմարաշենի, այլև հարևան գուղերի բնակիչների համար, էլ չենք ասում, որ խոշոր եղջերավոր անասունները գյուղացիները չեն կարողանում արոտավայր տեղափոխել, իսկ արոտավայր տեղափոխելու համար անասուններին պետք է 20 կմ-ի չափ անցկացնեն, որ նոր կարողանան հասնեն արոտավայր: Նույն եղանակով էլ արոտավայրից անասուններին պետք է գոմերն անեն, իսկ այդ 20 կմ-ը, անասունին որ տարան, կերածը կմարսի, իսկ կաթը էլ չի լինի»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տարեց գյուղացիներն էլ ասում էին. «Սաղս հայտնվել ենք Զիմզիմովի հայտնի ֆիլմում՝ դիփունքը խափում ին»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին գյուղացիները դադարեցրին բողոքի ակցիան՝ ասելով որ՝ մենք հավատում ենք մեր գյուղապետին ու վստահ ենք, որ նա ինչպես միշտ է կանգնել մեր թիկունքին, այս անգամ նույնպես կանգնել է և հայտնեց, որ պատկան մարմինները չեն խաբում, չեն խաբել և հարցը լուծվելու է կարճ ժամանակում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+