211652_close_icon
views-count1378 դիտում article-date 18:14 02-03-2016

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամփը շարունակում է իր հաղթարշավը

Միլիարդատեր, սեփական շուների, գեղեցկության մրցույթների պրոդյուսեր, գրող-հրապարակախոս և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Տրամփը շարունակում է իր հաղթարշավը: Ըստ նախնական տվյալների, Տրամփն առաջ է անցել իր մրցակիցներից և ունի բոլոր հնարավորությունները նախագահական ընտրությունների վերջնական փուլին մասնակցելու համար: Տրամփն իր քարոզարշավի ժամանակ աչքի ընկավ բազմաթիվ հայտարարություններով, որոնք վերաբերում էին նախագահ Օբամային, ներգաղթյալներին, գործարարներին, անմասն չմնաց նաև Հռոմի Պապը: Նրա հայտարարությունները միանշանակ չեն ընդունվում հանրության կողմից, սակայն դա դեռևս գործում է ի օգուտ Տրամփի:

Նմանատիպ նյութեր