211652_close_icon
views-count1293 դիտում article-date 12:33 04-03-2016

ԵՄ և ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Ուկրաինայի գազային հանքավայրերով

Ուկրաինան մտադիր է մշակել սեփական բնական գազի պաշարները, որում իրենց հետաքրքրությունն են արդեն ցուցաբերել Եվրամիությունն ու ԱՄՆ-ն: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նատալյա Կացեր-Բուչկովսկայան: «Մեզ համար շատ կարևոր է սեփական գազն ավելի շատ ծավալներով արդյունահանելը: Այդ ոլորտում մեծ հնարավորություններ ունենք, սակայն այն լրիվ զարգացած չէ: Անհրաժեշտ է ներդորղներին ներկայացնել մոր հնարավորությունները, թե ինչպիսի հանքավայրեր ունենք, և կա հետաքրքրություն»,-ասել է նա: Պատգամավորիը հավելել է, որ չի կարող նշել ընկերությունների անունները և պայմանագրերի մանրամասները:

Նմանատիպ նյութեր