6118 դիտում
16:51 04-03-2016
Օբաման եզակի հնարավորություն ունի՝ հաշտեցնելու Ադրբեջանին ու Հայաստանին. The Washington Times
Մարտի 31-ին Վաշինգտոնում մեկնարկելիք միջուկային անվտանգությանը նվիրված հերթական գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եզակի հնարավորություն կունենա՝ կարգավորելու ղարաբաղյան հակամարտությունը, գրում է «Caspian Group Holdings» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին, ում հոդվածը հրապարակել է The Washington Times թերթը:
«Մինչ համաշխարհային առաջնորդների համար այդ ընթացքում կարևոր կլինի պայմանավորվել այն մասին, թե ինչպես ավելի լավ կլինի պահպանել իրենց միջուկային զենքը ահաբեկիչներից, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ներկայությունը պատմական բացառիկ հնարավորություն կտա Օբամային՝ ստանձնելու ամենախնդրահարույց հակամարտություններից մեկի լուծումը, որը մնացել է Սովետական կայսրության փլուզումից հետո»,-գրում է Սոբհանին:
Նրա խոսքով՝ խաղաղության հաստատումից և Ադրբեջանը, և Հայաստանը կշահեն, իսկ ամերիկացիների կողմից հակամարտության դիվանագիտական ուղով կարգավորումը կնպաստի հետխորհրդային միջավայրի զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
2270 դիտում
16:50 19-01-2015
Օբաման պատերազմ է հայտարարել ԱՄՆ-ի նավթային ընկերություններին. The Washington Times
1060 դիտում
13:44 06-10-2015
Օբաման Սիրիայի հարցով պլան ունի մշակած. The Washington Post
1464 դիտում
18:22 19-04-2022
Վահան Իշխանյանը եզակի էր ոչ միայն որպես լրագրող ու հրապարակախոս, նա եզակի մարդ էր
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»