211652_close_icon
views-count30452 դիտում article-date 12:07 04-03-2016

Ծեծկռտուք Վարդենիսում. կասկածյալների մեջ է քաղաքապետի տեղակալի որդին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 3-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:20-ի սահմաններում Վարդենիսի զինվորական հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ, 30-ամյա Գեղամ Մակեդոնի Դավեյանը: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նա տեղափոխվել է Վարդենիս քաղաքից դեպի Մարտունի տանող ճանապարհահատվածի դաշտում տեղի ունեցած վիճաբանությունից հետո: Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Դավեյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված վիճաբանության մեջ կասկածվում է Վարդենիսի քաղաքապետի տեղակալ Աշոտ Դավթյանի որդին՝ Արմեն Դավթյանը: Ոստիկանությունը նշված տեղեկությունը պարզում է, ինչպես նաև դեպքի հանգամանքները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր