211652_close_icon
views-count46532 դիտում article-date 12:33 04-03-2016

Ինչո՞ւ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ավտոմեքենա չի վարում, ի՞նչ է խնդրել ամուսինը, երբ ավտոտեսուչները կանգնեցրել են իրենց մեքենան, որից ինքն էլ է լավ զգացել եւ ավելին

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը անձնական ավտոմեքենա չունի, նրան ծառայողական մեքենան է սպասարկում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Խոսելով մեքենա չվարելու պատճառների մասին՝ նշեց, որ ընտանիքում ամուսինն է միշտ մեքենա վերել: «Ինքս մեքենա չեմ վարում եւ երբեք չեմ վարել, որովհետեւ մեքենան միշտ ամուսինս է վարել: Իմ աշխատանքի բնույթից ելնելով՝ լինի աշխատանքի ուշ ժամին, կեսգիշերին կամ առավոտյան ժամը 6-ին, միշտ նա է ինձ ուղեկցել մեքենայով: Նա ասում էր, որ ինձ մեքենա վարել պետք չէ, քանի որ, երբ ինքն էր վարում, ավելի ապահով էր ու հանգիստ ինձ համար»,- նշեց ոստիկանության գնդապետը: Հարցին՝ պատահե՞լ է, երբ ավտոտեսուչները մեքենան կանգնեցնեն եւ ինչպես են արձագանքել՝ իրեն տեսնելով, մանրամասնեց. «Բնականաբար, պատահել է, երբ ավտոտեսուչը մեքենան կանգնեցրել է: Երբ ամուսինս էր վարում մեքենան, նման դեպքերում նա ինձ ասում էր՝ այնպես արա, որ քեզ չտեսնեն: Նա իսկական հայ տղամարդու կերպար է եղել եւ երբեք թույլ չէր տա, որ պետավտոտեսուչը կնոջը ճանաչելով՝ ընդառաջեր: Ես ինձ դրանից էի լավ զգում»: Հիմա Նելլի Դուրյանին սպասարկում է ծառայողական մեքենան: Թեեւ նա մեքենա ունենալու երազանք չունի, բայց [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը սրտանց նրան ցանկանում է շքեղ մեքենա եւ անփորձանք երթեւեկություն:

Նմանատիպ նյութեր