211652_close_icon
views-count1070 դիտում article-date 18:01 04-03-2016

Տիգրան Սարգսյանը հանդիպել է ռուս-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Դենիել Ռասելին

ԵՏՄ-ն համակարգային երկխոսություն է զարգացնում արտերկրի` երրորդ երկրների բիզնեսի հետ: Այս մասին հաղորդում է ԵՏՄ լրատվական ծառայությունը` հաղորդելով, որ երեկ` մարտի 3-ին, տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ռուս-ամերիկյան գործարար խորհրդի նախագահ Դենիել Ռասելի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների համագործակցության հեռանկարներին ուղղված հարցեր: Տիգրան Սարգսյանը նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շահագրգռված է խորացնել արտերկրի բիզնես ասոցիացիաների, այդ թվում` ամերիկա-ռուսական գործարար խորհրդի հետ համակարգային երկխոսությունը: Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի խոսքով` հանձնաժողովը բաց է արտերկրի գործընկերների հետ փոխգործակցության հարցում: « Եվրասիական ինետգրումը հնարավորություն է տալիս ընլայնելու ներքին շուկան, այն դարձնելով ավելի թափանցիկ և ներդրողների ու գործարարների համար` հասկանալի: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազեցման ֆոնին այս շուկայի զարգացումը թույլ էտալիս դառնալ անդամ պետությունների տնտեսությունների աճի ու դիվերսիֆիկացման գլխավոր աղբյուրը»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հանձնաժողովը հետապնդում է բացառապես տնտեսական նպատակներ և նպատակաուղղված է վարչարարական արգելքները վերացնելուն, ինչպես նաև` ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների` առավել արդյունավետ զարգացմանը: «Մշտական բաց երկխոսության ռեժիմը հենց այն միջավայրն է, որը հնարավորություն է ընձեռում առաջ գնալու Եվրասիական տնտեսական նախագծի իրացման ճանապարհին»,-ասել է Տիգրան Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր