Դաջվածքի այս տեսակն ավելի կանացի ու նուրբ է, քան սովորական դաջվածքները
Եթե նախորդ տարիներին նորաձև էր մազերի, այսպես կոչված , омбре-ն, ապա այս տարի նորաձևության նոր միտում է առաջ եկել. խոսքը մազերի դաջվածքի մասին է:
Այս ձևը կոչվում է նաև մազերի գաղտնի դաջվածք , քանի որ այն թաքնված է մազերի տակ:
Շատերը սա անվանում են ոչ կանացի սանրվածք, սակայն կան նաև այս ուղղության կողմնակիցներ, ովքեր կարծում են, որ դաջվածքի այս տեսակն ավելի կանացի ու նուրբ է, քան սովորական դաջվածքները: