1352 դիտում
12:31 03-02-2015
ՌԴ-ում կարգելվեն ծայրահեղական և նացիստական նշաններով դաջվածքները
ՌԴ Պետդումայում ներկայումս մի օրինագիծ է մշակվում, ըստ որի նախատեսվում է արգելել դաջվածքի սրահներին և անհատներին հաճախորդներին անել դաջվածքներ՝ սվաստիկայի, նացիստական և ծայրահեղական կազմակերպությունների նշաններով:
Ռուսական «Известия» թերթը գրել է, որ նույնիսկ նախատեսվում է խստացնել և ավելացնել հասարակայնորեն դրանք ցուցադրելու համար նախատեսված տուգանքը. ֆիզիկական անձանց համար՝ 5000-10.000 ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 100.000-500.000 ռուբլի, իսկ երկրորդ անգամ օրենքը խախտելու դեպքում՝ սրահը պետք է փակվի:
Ներկայումս նման արգելքներ Ռուսաստանում դեռ չկան: Սակայն նացիստական սիմվոլիկայի բացահայտ ցուցադրության համար ֆիզիկական անձանց համար նախատեսված է միայն փոքր տուգանք և ժամանակավոր վարչական կալանք՝ 15 օրով, իսկ իրավաբանական անձանց համար տուգանք՝ 10.000-50.000 ռուբլի:
Նմանատիպ նյութեր
950 դիտում
13:31 05-12-2014
Լեհական արտադրողը հրաժարվում է վաճառքից հանել նացիստական նշաններով խաղալիքները
14140 դիտում
12:36 11-04-2014
Առանց «գողի» թույլտվության` մահ. կալանավորների դաջվածքները. ֆոտոշարք, տեսանյութ
4333 դիտում
22:20 04-03-2016
Դաջվածքի այս տեսակն ավելի կանացի ու նուրբ է, քան սովորական դաջվածքները
Այս բաժնից
1066 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3979 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1099 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին