211652_close_icon
views-count613 դիտում article-date 11:30 05-03-2016

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնումը շարունակվում է

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Նվեր Բ.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տրամաչափի` 68, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 41 փամփուշտ, ձեռքի ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչի, և ինքնաձիգի դատարկ պահունակ: *** 1968 թ. ծնված Գագիկ Ռ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի պահեստատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտով: *** Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1986 թ. ծնված Սևակ Մ.-ն կամավոր հանձնել է նռնականետի կրակոց, 9 մմ տրամաչափի 60 և 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ: *** Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Կարեն Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ 1» տեսակի նռնակ` առանց պայթուցիչի, 1 ազդանշանային փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի` 26, 5.45 մմ տրամաչափի 21 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր