211652_close_icon
views-count1923 դիտում article-date 09:30 06-03-2016

Բուլղարիան ավելի քան 400 ուժայիններ կուղարկի` Հունաստանի հետ սահմանը հսկելու նպատակով

Բուլղարիայի իշխանությունները ավելի քան 400 զինվորականներ և անվտանգության աշխատակիցներ կուղարկեն Հունաստանի հետ սահմանը հսկելու նպատակով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը: Նման որոշումն ընդունվել է տաք եղանակով պայմանավորված` միգրանտների մեծ հոսքով դեպի Եվրամիություն: Անհրաժեշտության դեպքում Հունաստանի հետ սահման կուղարկվեն ևս 500 ուժայիններ,- հավելել է վարչապետը: Նշենք, որ ըստ ЕС Frontex գործակալության` 2015 թ.-ին Եվրամիություն է այցելել 1,8մլն միգրանտ:

Նմանատիպ նյութեր