211652_close_icon
views-count5930 դիտում article-date 13:47 17-07-2021

Թուրքիան Իրանի հետ սահմանը հսկելու նպատակով գործի է դրել հատուկ նշանակության ջոկատներ ու անօդաչուներ

Թուրքիան Իրանի հետ պետական սահմանի շուրջօրյա պահպանման համար տեղակայել է մինչև 20․000 հոգանոց ռազմական անձնակազմ, ներառյալ հատուկ նշանակության ջոկատները, գրում է Anadolu գործակալությունը:

Բացի այդ, սահմանի օդային տարածքում շուրջօրյա ռեժիմով աշխատում են անօդաչու թռչող սարքեր, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել անօրինական միգրանտների հոսքը:

Թուրքիայի և Իրանի սահմանը ներկայում մասամբ փակված է մոդուլային բետոնե բլոկերի պատով, որի երկայնքով տեղակայված են էլեկտրաօպտիկական սարքավորումներով աշտարակներ:

Աղբյուրը նշում է, որ միայն այս տարվա առաջին կեսին կանխվել է պետական սահմանը խախտելու 51․122 փորձ, 523 իրավախախտ բերման է ենթարկվել:

Նմանատիպ նյութեր