Սիրիայում «ԻՊ» «մայրաքաղաքի» բնակիչները ապստամբել են գրոհայիների դեմ
Սիրիական Ռաքքա քաղաքի բնակիչները, որը ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ «մայրաքաղաքն» է, ապստամբել են գրոհայինների դեմ և մի քանի թաղամասերում կախել են Սիրիայի պետական դրոշները: Այդ մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:
Բնակիչների խոսքերով՝ կառավարական դրոշները հայտնվել են Ռաքքայի հինգ թաղամասերի շենքերի վրա: Դրանից հետո երկու թաղամասերի բնակիչները դուրս են եկել զանգվածային հանրահավաքի` սիրիական բանակի աջակցության կոչերով:
Աղբյուրի պնդմամբ` Ռաքքայի բնակիչները կարողացել են ոչնչացնել ահաբեկիչների մեծ մասին: