211652_close_icon

Պուտինը Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը

views-count1640 դիտում article-date 16:04 07-03-2016
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է սիրիական հակամարտությունը և մի շարք այլ հարցեր ևս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամլո ծառայությունը: ՌԴ նախագահը հիշեցրել է Եգիպտոսի իր գործընկերոջը, որ հրադադարի ապահովման պայմանները առանցքային գործոն է հանդիսանում ներքին հումանիտար իրավիճակի կայունացման հարցում: Բացի այդ, նշվել է Եգիպտոս ռուսական չվերթների վերականգնման հարցը, ինչպես նաև տուրիստական փոխանակումները:

Նմանատիպ նյութեր