9556 դիտում
15:07 03-09-2020
Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի, Մալդիվների և ԱՄԷ-ի հետ
Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Մալդիվների հետ: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20200903/aviasoobschenie-1576659578.html]ria.ru[/url]-ն` հղում տալով երկրի կառավարությանը:
«Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ստորագրել է հրամանագիր Եգիպտոսի (Կահիրե, շաբաթական 3 չվերթ), Արաբական Միացյալ Էմիրությունների (Դուբայ, շաբաթական երկու չվերթ), Մալդիվների Հանրապետության (Վելանա օդանավակայան, շաբաթական երկու չվերթ) հետ փոխադարձ սկզբունքով ավիահաղորդակցության վերականգնման մասին»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ որոշումը կայացրել է օպերատիվ շտաբը ՝ հիմնվելով նախապես հնչեցված չափանիշների (100 հազար բնակչի հաշվով վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսային վարակի 40 նոր դեպք, նոր դեպքերի օրական աճի 14 օրվա ընթացքում մեկ տոկոսից ոչ ավելի ցուցանիշ և նոր կորոնավիրուսային վարակի տարածում վերջին 7 օրվա ընթացքում ոչ ավելի, քան մեկ միավոր), ինչպես նաև փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Նմանատիպ նյութեր
9479 դիտում
16:19 01-08-2020
Ռուսաստանը վերականգնում է ավիահաղորդակցությունը Շվեյցարիայի հետ
1967 դիտում
14:55 09-09-2020
Ռուսաստանը վերսկսել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը
6405 դիտում
12:39 20-12-2017
ԱՄԷ-ն դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը
Այս բաժնից
592 դիտում
11:10 19-10-2024
Պուտինն ու Փաշինյանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շփման հնարավորություններ կունենան. ՌԴ դեսպան
799 դիտում
10:53 19-10-2024
ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 16 ԱԹՍ է խոցել Ռուսաստանի 3 մարզում․ ՌԴ ՊՆ
712 դիտում
23:00 18-10-2024
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ