211652_close_icon
views-count18790 դիտում article-date 15:16 09-03-2016

ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել

Այսօր՝ մարտի 9-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Ոստիկանության մայոր Անդրանիկ Մելոյանը ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի պետի օպերգծով տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Խորեն Բարխոյանը ազատվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի պետի օպերգծով տեղակալ:

Նմանատիպ նյութեր