1777 դիտում
15:42 09-03-2016
Իմ անունից կարող եմ հայտնել, որ ես ԲՀԿ-ից դուրս չեմ գալու. Միքայել Մելքումյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը բացառում է կուսակցությունը լքելը:
«Անձամբ իմ մասով ասում եմ` որևէ պարագայում ԲՀԿ-ն չեմ լքելու: Ես կուսակցության հիմնադիր եմ, ինչո՞ւ պետք է լքեմ, ես «Բարգավաճ Հայաստանի» 10 հիմնադիրներից մեկն եմ: Ի՞նչ է` իմ տասը տարվա աշխատանքը պետք է ջուրը գցե՞մ«,-հարցրեց Մ. Մելքումյանը:
Նա չթաքցրեց, որ հնարավոր է, որ տարբեր փուլերում տարբեր հարցերի հետ կապված՝ կուսակցությունում տարաձայնություններ լինեն, տարբեր տեսակետներ, ի վերջո, կուսակցություն է, իրենք էլ զինվորներ չեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այս առնչությամբ զրուցեց նաև կուսակցության ու խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ, ով հայտարարեց, որ քիչ առաջ Միքայել Մելքումյանի հետ քննարկել են Ընտրական օրենսգրքի նախագիծը:
«Ինչ վերաբերում է իմ անձին, ապա Վահան Բաբայանը, որը, կարծում եմ, առաջիկա ժամերին կլքի ԲՀԿ-ն, կայքերից մեկին տված հարցազրույցում նշել է, որ որևէ անձնական խնդիր չկա, ինքը ուղղակի չի կիսում կուսակցության քաղաքական գիծը: Եվ ես հարգում եմ Վահանի Բաբայանի որոշումը` համարելով այն ազնիվ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նմանատիպ նյութեր
2069 դիտում
18:47 10-10-2014
Ուզում են, որ Հայաստանում 500-600 հազար մարդ մնա. Միքայել Մելքումյան
1954 դիտում
20:29 10-06-2016
Հարկային օրենսգրքի նախագիծը պետք է հետ կանչվի. Միքայել Մելքումյան
Այս բաժնից
412 դիտում
13:03 21-10-2024
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է «Future Forces Forum 2024» ցուցահանդեսին
352 դիտում
12:49 21-10-2024
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին
655 դիտում
11:27 21-10-2024
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում