26239 դիտում
14:07 11-03-2016
58-ամյա տղամարդը կրկին բարձրացել է Սասունցի Դավթի արձանի պատվանդանին. նրա հետ բանակցում էին Էրեբունու ոստիկանապետը և ԱԻՆ-ի հոգեբանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մարտի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Սասունցի Դավթի արձանի պատվանդանին և սպառնում է, որ ի նշան բողոքի՝ ցած չի իջնելու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով, իսկ հետո թիվ 8-րդ ՓՋ-ի ավտոսանդուղքը: Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ, 58-ամյա Հարություն Պապոյանը, ով, ի դեպ, օրեր առաջ նույնպես բարձրացել էր Սասունցի Դավթի արձանի պատվանդանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Էրեբունու ոստիկանները, փրկարարներն ու քաղաքացիները, ի վերջո, 4 ժամից ավելի բանակցություններ վարելուց հետո Հ. Պապոյանին իջեցնում են պատվանդանից և տեղում նրան նախ հոգեբանական օգնություն է ցուցաբերում ԱԻՆ ՓԾ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչ, փրկարար ծառայության լեյտենանտ Մերի Գևորգյանը, իսկ հետո առաջին իսկ պահից օպերատիվորեն ժամանած 1-03 շտապ օգնության բժիշկները:
Փրկարարերի աշխատանքը տեղում ղեկավարում էր ճգնաժամային կառավարման ազգակին կենտրոնի օպերատիվ խմբի պատասխանատու Արթուր Վելյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+