6757 դիտում
12:38 11-03-2016
«Խաթաբալադա», «Mea culpa», «Համլետ» ու «Ռիչարդ Երրորդ»-ից հետո՝ Արթուր Սահակյանի «Լիր Արքան»՝ Գյումրու դրամատիկական թատրոնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ՝ Գյումրու դրամատիկականում միջավայրն արքայական է, տրամադրությունը՝ շեքսպիրյան. Արթուր Սահակյանն ու աճեմյանցիները պատրաստվում են մարտի 27-ին դրամատիկականի վարագույրը բացել Շեքսպիրի «Լիր Արքա»-ով:
Տեւական դադարից հետո Գյումրու դրամատիկականում Շեքսպիր ունենալու որոշումը որքան սպասված, նույնքան էլ համարձակ էր քայլ էր. Արթուր Սահակյան ռեժիսորը, սակայն, որ աճեմյանական թատրոնի ներուժին հասցրել էր ծանոթանալ դեռ տարիներ առաջ արված բեմադրությունների միջոցով՝ գիտեր՝ Գյումրու թատրոնն ամեն ինչ ունի եւ կարող է նորից Շեքսպիր բեմ բարձրացնել եւ դա անել՝ նոր նշաձող սահմանելով թե՛ սեփական խաղացանկում, թե՛ ժամանակի հայ թատրոնի պատմության մեջ՝ ընդհանրապես:
Շուրջ մեկ տարվա ստեղծագործական աշխատանքից հետո «Լիր Արքա»-ն հանդիսատեսին առաջին անգամ կներկայանա մարտի 27-ին՝ կրկնակի տոնի վերածելով թատրոնի միջազգային օրը: Գյումրու դրամատիկականում վստահեցնում են՝ բեմ է բարձրանալու ծանրակշիռ ներկայացում՝ պատմական շնչով, ինքնատիպ բեմական լուծումներով, նկարչական եւ երաժշտական մանրակրկիտ մշակված ձեւավորմամբ ու աճեմյանցիներին վայել խաղով:
Բոլոր ժամանակների համար գրված մարդկային ողբերգության շեքսպիրյան գլուխգործոցի գլխավոր դերում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանն է, ռեժիսոր Արթուր Սահակյանի բնորոշմամբ՝ ամենալավ Լիրը, որին երբեւէ տեսել է բեմում: Լիր Արքան ու շեքսպիրյան հերոսներին մարմնավորող յուրաքանչյուր դերասան այս ներկայացումը քննություն է համարում՝ վստահեցնելով՝ ստեղծագործական այն միջավայրում, որտեղ աշխատում են, վատ ներկայացում ծնվել չէր կարող եւ ուրեմն մարտի 27-ին հանդիսատեսին սպասվում է թատերական հրավառություն՝ շեքսպիրյան շնչով… Լիլիթ Թովմասյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
11590 դիտում
23:16 05-06-2017
«Լիր արքան» վերադառնում է Գյումրու թատրոն
6877 դիտում
18:38 01-05-2017
«Լիր արքա» ողբերգությունը վերադառնում է Գյումրու դրամատիկական թատրոն
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին