211652_close_icon
views-count21451 դիտում article-date 14:37 11-03-2016

Քյարքիի ոլորաններում ողբերգական ավտովթարից մահացած պայմանագրային զինծառայող Վահանի քույրն էլ ամիսներ առաջ է մահացել

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 10-ին վթարի ենթարկված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մահացած ուղեւորներից պայմանագրային զինծառայող, 35-ամյա Վահան Ղուկասյանի քույրն էլ կես տարի առաջ էր մահացել: Այս մասին պատմեցին նրա համագյուղացիները՝ Այգեզարդի բնակիչները: Նրանք պատմեցին, որ Վահանը երկար տարիներ Ռուսաստանում էր աշխատել, բայց ամուսնանալուց հետո պայմանագրային զինծառայության էր անցել, թեեւ ընտանիքը շատ ծանր էր տանում նրա այդ աշխատանքը եւ միշտ վախով եւ սպասումների մեջ է եղել: Համագյուղացիների խոսքով՝ Վահանի մոր վիճակը շատ վատ է, իսկ կատարվածը բոլորի համար այնքան ծանր է, որ անգամ մխիթարիչ խոսքեր չեն գտնում, որ գոնե խոսքով մխիթարեն: [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/10/79169/]Հիշեցնենք[/url], որ «Opel»-ը Քյարքիի ոլորաններում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 35-ամյա Վահան Ղուկասյանը և Արարատի մարզի Սիս գյուղի բնաիչ, 30-ամյա Ռուսլան Հարությունյանը տեղում մահացել են, իսկ Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչներ, 28-ամյա Ռոման Հարությունյանը և 32-ամյա Արկադի Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկների կողմից առաջին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցուցաբերելուց հետո նրանց տեղափոխել էին Երևան, քանի որ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր