119346 դիտում
21:44 11-03-2016
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Volkswagen-ն ու զինվորականների Краз-ը. Volkswagen-ը վերածվել է մոխրակույտի. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր` մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen Vento մակնիշի 15 ՕՏ 207 համարանիշի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված Краз մակնիշի ՊԲ 9 Ս236 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի:
Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին, որը երիտասարդ աղջիկ էր` տեղում մահացել է, ևս 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` Մասիսի ոստիկանապետ Արտակ Ղազարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արարատի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն ու Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Краз-ի վարորդի ինքնությունը:
***
12/03/2016
10:00
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ Краз մակնիշի ավտոմեքենան վարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչ, 22-ամյա Դավիթ Խաչիյանը, ով մեքենայում եղել է միայնակ, իսկ մահացածը հանդիսանում էր Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Մարի Չիրաջյանը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ագագ քննիչ Ստեփանյանի որոշմաբ, ով ղեկավարում էր դեպքի վայրում քննչական աշխատանքները, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+