45081 դիտում
13:17 12-03-2016
Պարզվել է երեկ Երևանում կողաշրջված ГАЗель-ի հետևանքով վարորդների և բոլոր վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 11-ին, Երևան քաղաքի Սասունցի Դավթի և Մուրացան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Audi-ն վարել է Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 21-ամյա Հարություն Բաբայանը, իսկ ГАЗель մակնիշի ավտոմեքենան՝ Արարատի մարզի Լանջազարդ գյուղի բնակիչ, 66-ամյա Ժորժիկ Բաբախանյանը:
Հիվանդանոց են տեղափոխվել ГАЗель-ի վարորդ Ժ. Բաբախանյանը, նրա ուղևորներ՝ 32-ամյա Օնիկ Սանջյանը, 52-ամյա Արմինե Կոստանյանը, 61-ամյա Անահիտ Ավետիսյանը, 24-ամյա Մարիամ Տոնոյանը և 39-ամյա Մարինե Մանուկյանը:
Վերջիններս տեղափոխվել են Էրեբունի հիվանդանոց, 3 հոգի նույնպես տեղափոխվել են, սակայն հետազոտվելուց հետո հայտարարել են, որ իրենք առողջական խնդիրներ չունեն ու հրաժարվել են բժշկական օգնությունից:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/11/79344/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ և Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել էին Audi մակնիշի 26 ԼՏ 822 համարանիշի և ГАЗель մակնիշի 1808 Տ համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է թիվ 11 երթուղին` կողաշրջվել էր: Վթարի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էին էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ հետո` դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության էրեբունու բաժնի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը: Դեպքի վայրում հավաքված բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված խաչմերուկում ճիշտ կլինի տեղադրվեն երթևեկությունը կարգավորող լուսակիրներ (светофор), քանի որ գրեթե օրը մեջ նշված խաչմերուկում վթարների պակաս չի լինում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2014 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)