211652_close_icon
views-count23712 դիտում article-date 16:54 13-03-2016

Մկո. «Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման». Newmag.am

Հայտնի դերասանի բացառիկ հարցազրույցը` սեփական հաջողությունների, անկումների, կերպարների և կրկնօրինակումների մասին. Մկրտիչ Արզումանյանը շատ երկար ժամանակ հարցազրույց չէր տալիս: Նախ՝ որովհետև որպես շոու բիզնեսի հնաբնակ (նա այդտեղ է արդեն երկու տասնամյակ)՝ գիտի իր անձի չափաբաժինը` շատ «չկորել», բայց շատ էլ չծանրաբեռնել: Հետո էլ` որքա՞ն կարելի է պատասխանել «Ինչո՞ւ Դուք և Հայկոն բաժանվեցիք» կամ « «Կարգին հաղորդում»-ը կվերաբացվի՞» հարցերին: Այդ առումով, որքան հասկացա, Մկոն որոշել է. ունի «կարգին» անցյալ, որը պետք է նույն տեղում էլ թողնել: Այժմ կենտրոնացած է մի քանի նախագծերի վրա, որոնցից խոսեցինք միայն «Տնփեսա»-ի երկրորդ հեռուստասեզոնի մասին, որի նկարահանումներն արդեն սկսված են. «Նոր զարգացումները ուժի մեջ են մտել, երկու կերպար են ավելացել, նոր փեսացու է հայտնվել, որը Կորյունի ընկերոջ տղան է: Արդեն չորս սերիա նկարել ենք, հետաքրքիր է: Նկարածը նայելիս արդեն պատկերացում կազմում ես: Ընդհանուր՝ շատ լավ սկսել ենք, տա Աստված` այդպես էլ շարունակվի»: [b]Արտակ Ալեքսանյան[/b] – Կինոգետ ընկերներս ասում են, որ քո դերասանական էներգետիկայով նման ես Մհեր Մկրտչյանին` դրամատիկ կատակերգուի աուրայով, չնայած պրոֆեսիոնալ դերասանական կրթություն չունես: 20 տարի կատակերգության և հումորի ոլորտում ես: Ինչո՞ւ չես ուզում որևէ դրամատիկական դեր խաղալ: [b]Մկրտիչ Արզումանյան[/b] – Մեծ հաճույքով կխաղամ, կցանկանամ նաև դա զգալ: Հնարավոր է՝ այն ավելի հոգեհարազատ լինի, քան կատակերգությունը: Բայց ամեն ինչ ժամանակին է պետք անել և հետզհետե մատուցել: Հանդիսատեսն ինձ ընդունում է կատակերգական ժանրի մեջ, և այդ փոփոխությունը պետք է շատ նուրբ ու գրագետ արվի: Նման նախագծեր իրականացնելու մտքեր ունեմ, բայց ժամանակի հետ է կապված: Մտածել եմ մի քանի նախագծեր, որոնք ինձ համար շատ կարևոր են, և պետք է իրականացնեմ: Շատ հնարավոր է՝ դրամատիկական կերպարն ավելի հոգեհարազատ լինի, քան կատակերգուինը: [b]Ա. Ա.[/b] – Քչերը գիտեն, որ կադրից դուրս դու քո դինամիկայով ավելի լուրջ մարդ ես, ավելի «նստած» ես, այսինքն՝ «ծիծաղելու» դեմքերից չես… [b] Մ. Ա.[/b] – Սա իմ աշխատանքն է: Աշխատանքից դուրս բոլորս էլ հանգստանում ենք, ու անպայման չէ՝ շարունակենք նույն ոճով: Ես զուսպ բնավորություն ունեմ ու կարիք չունեմ անընդհատ մարդկանց ապացուցել, որ այս գործով եմ զբաղվում, անընդհատ հումոր անեմ, ապացուցեմ, որ ես հումորիստ եմ: [b]Ա. Ա.[/b] – Այդ փուլը հաղթահարե՞լ ես, թե՞ ի սկզբանե այդպես ես եղել: Մ. Ա. – Ի սկզբանե այդպես եմ եղել: Երբ մարդիկ ինձ տեսնում են առաջին, երկրորդ, երրորդ անգամ և չեն ստանում այն, ինչ ակնկալում էին, զարմանում են: Երբ ինչ-որ տեղ խնջույքի եմ, որը հազվադեպ է լինում, ես հանգստանում եմ՝ առանց լարվելու, առանց ինձ ցույց տալու կամ կատակելու, որովհետև մտածում եմ, որ գտնվում եմ հարազատ մարդկանց միջավայրում: Բնականաբար, անծանոթ մարդիկ էլ են լինում, որոնք ինձնից անընդհատ ինչ-որ կատակներ են սպասում: Բայց կատակն աշխատանք է, որից դուրս ես փորձում եմ հանգստանալ: [b] Ա. Ա.[/b] – Մի անգամ ԱՄՆ-ում «Սթարբաքս»-ի հերթում կանգնած էի Ջերալդ Բատլերի հետ, որը նկարահանվել է «Երեք հարյուր սպարտացիներ» ֆիլմում: Հետաքրքիր էր ամերիկացիների վերաբերմունքը: Նրան բոլորը ճանաչեցին, բայց տեսնելով, որ մարդը կիսասպորտային է հագնված, ակնոցով, ընդհանուր առմամբ չնկատելու տվեցին: Եվ նա իր սուրճը գնեց ու հեռացավ: Իհարկե, կային չինացի զբոսաշրջիկներ, որոնք նկարում էին, բայց ընդհանուր առմամբ շատ զուսպ էր վերաբերմունքը: Մեզանում, երբ հայտնի մարդու են ճանաչում, երկու ռեակցիա է լինում: Կա՛մ հաճոյախոսություններ են շռայլում, կա՛մ, հակառակը, ուզում են ցույց տալ, որ ճանաչեցին, բայց «դու արժանի չես ուշադրության»: Դու քսան տարի է՝ ճանաչված ես: Քեզ հոգնեցնո՞ւմ է, նյարդայնացնո՞ւմ է այս բևեռային վերաբերմունքը, թե՞ սովորել ես դրան: Մանրամասներն` [url=https://newmag.am/2015/mko/#wp-image-24808]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր