3169 դիտում
16:26 31-05-2021
«Ես չեմ հավատում, որ Վանոն կարող էր զինված պայքարի գնալ Վազգենի դեմ». Aravot.am
Aravot.am-ը գրում է. ՀԱԿ վերջին համագումարում` խոսելով 1998-ին իր հրաժարականի պատճառների մասին, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ինքնահարցազրույց-ելույթում ասաց. «Նախեւառաջ ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձեւավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը եւ ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից: Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից:
Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ: Աջակցության առաջարկ եմ ստացել նաեւ Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»:
ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Ավագյանն «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` արդյոք 1998 թվականին Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին էր կանգնած, ասաց. «Քաղաքացիական պատերազմ ասածը` դասական իմաստով, դժվար է պրոյեկտել Հայաստանի իրականության մեջ: Իմ կարծիքով, «քաղաքացիական պատերազմ» մոդելի համար Հայաստանում «էկոլոգիան» մի տեսակ համապատասխան չէ»: Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության համատեքստում էլ, մեր զրուցակիցը նկատում է, որ անգամ այն ժամանակ, երբ առաջարկվում էր գնալ Արցախի հարցի հրատապ լուծման, իսկ բոլորս լավ ենք հասկանում, թե դա ի՞նչ էր նշանակում, չափազանցված կլինի, եթե ասենք, որ հնարավոր էր ինչ-որ ուժ գտնել Հայաստանում, որն այդ նպատակի համար կգնար պատերազմական գործողության:
Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր
23706 դիտում
16:54 13-03-2016
Մկո. «Ես չեմ կարող միանալ մի պայքարի, բայց կեսից գնալ տուն կամ նկարահանման». Newmag.am
3950 դիտում
18:15 27-10-2014
Ինձ թվում էր՝ առանց Վազգենի մի շաբաթ էլ չեմ ապրի, այնինչ 15 տարի է ապրում եմ, բայց էսի ապրել չի. Գրետա Մայրիկ
1956 դիտում
20:37 13-11-2021
«Վանոն գրող էր, որի լսարանն իր ժողովուրդն էր». Ռուբեն Բաբայան. Aravot.am
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»