1171 դիտում
16:50 14-03-2016
Ըստ հաղորդման՝ ՔԿՀ պետն ու ծառայողները խոշտանգել են. հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ղեկավարի և ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերին հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետն ու առանձին ծառայողներ վիրավորել են իրեն՝ կապված սեռական կողմնորոշման հետ, կարանտինային խցից չեն տեղափոխել պատժի կրման համար նախատեսված խուց, ապօրինի սահմանափակել են թույլատրելի հեռախոսազանգերի տևողությունը, իրեն անհիմն տեղափոխել են պատժախուց, ինչի պատճառով դիմել է ինքնավնասումների:
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3628 դիտում
20:02 10-11-2016
Ըստ հաղորդման՝ անձին խոշտանգել են բերման ենթարկելիս և ոստիկանության բաժնում. հարուցվել է քրեական գործ
973 դիտում
16:50 25-08-2016
Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները անցել են լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
2102 դիտում
23:07 23-11-2016
Ըստ հաղորդման՝ իրավապահները խոշտանգել են, ինչպես նաև չարաշահել լիազորությունները
Այս բաժնից
1213 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1186 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում