3628 դիտում
20:02 10-11-2016
Ըստ հաղորդման՝ անձին խոշտանգել են բերման ենթարկելիս և ոստիկանության բաժնում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ խուլիգանության կատարման մեջ մեղադրվող Գոռ Մ.-ն հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրեն խոշտանգել են:
Մասնավորապես՝ Գոռ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 28-ին Երևանի «Պապարացի» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունից հետո ՀՀ ոստիկանության ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Մինչև բերման ենթարկելը, ոստիկանները ավտոմեքենայի մեջ բռնություն են կիրառել իր նկատմամբ: Ոստիկանության ծառայողները իր նկատմամբ շարունակել են բռնություն կիրառել նաև ոստիկանության Կենտրոնի բաժնում, իսկ երբ ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ճանապարհին՝ շտապօգնության մեքենայի մեջ, ոստիկանության ծառայողները կրկին իր նկատմամբ բռնություն են կիրառել, իսկ բժիշկները չեն միջամտել վերջիններիս գործողություններին:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1168 դիտում
16:50 14-03-2016
Ըստ հաղորդման՝ ՔԿՀ պետն ու ծառայողները խոշտանգել են. հարուցվել է քրեական գործ
2102 դիտում
23:07 23-11-2016
Ըստ հաղորդման՝ իրավապահները խոշտանգել են, ինչպես նաև չարաշահել լիազորությունները
1158 դիտում
15:31 26-05-2017
ՀՔԾ. Ըստ հաղորդման` ոստիկանը խոշտանգել է քաղաքացուն
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21346 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու