3713 դիտում
13:15 14-03-2016
Վարդան Օսկանյանը կուսակցություն է ստեղծում, որի անունը դեռ չի որոշել
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել, որի անունը դեռ չի որոշել: Այն արտաքին ուժերի հետ կապ չունի և դրա քաղաքական գիծը լինելու է կոմպլեմենտարիզմը: Այս մասին Վարդան Օսկանյանը հայտարարեց ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Գիտե՞ք` վերջ ի վերջո ես 1991 թվականից Հայաստանում եմ և իմ ամբողջ գործունեությունը ժողովրդի առաջ է: Մարդիկ գնահատում են, ինչ-որ տեղ թերությունների մասին խոսում են, բայց կուտակված փորձ կա: Ես կուզեմ այդ փորձը դնել և կարող է շատ օգտակար լինել մեր պետականության հետագա զարգացման համար»,-ասաց Վ. Օսկանյանը` ի պատասխան հարցի, թե ո՞րն է իր ռեսուրսը:
Վարդան Օսկանյանն ընդգծեց, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այդ կուսակցության հետ կապ չունի, իսկ հարցին էլ, թե նարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը հայտնվի այդ կուսակցության համամասնական ցուցակում, ասաց. «Չեմ պատկերացնում նման բան: Այդպիսի հարց իրեն պիտի տաք»:
Վերջին անգամ էլ Ռոբերտ Քոչարյանին Վարդան Օսկանյանը հանդիպել է ամիսներ առաջ ու տեղյակ չէ` նա տեղյա՞կ է ստեղծվելիք կուսակցությունից: Արտաքին գործերի նախկին նախարարը պատասխանեց. «Դա ժամանակի խնդիր է: Ինքը բաց կուսակցություն պետք է լինի։ Ես Քոչարյանի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, ես խնդիր չունեմ։ Ժողովրդի կողմից ինչ-որ ընկալում կա էդ բոլորին։ Ուղղակի ես հիմա արձանագրում եմ այն փաստը, որ սա Քոչարյանի հետ կապ չունի՝ այն կուսակցությունը, որ ստեղծվելու է»:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նորաստեղծ կուսակցությանը կանդամակցեն Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանն ու Էլինար Վարդանյանը: Նրանք կլինե՞ն այդ կուսակցոթւյունում՝ այս հարցին էլ Վարդան Օսկանյանը չպատասխանեց` ասելով, որ ժամանակը կգա` բոլորը կտեղեկանան:
«Մարտի 1»-ը ըստ Վարդան Օսկանյանի` պատմության սև էջերից մեկն է. «Իհարկե, այդ օրվա իշխանությունը պատասխանատվություն է կրում դրա համար: Ես այդ իշխանության մաս եմ եղել և այդ օրվա իմ ելույթը կրակոցներից 4 ժամ առաջ է եղել: Ուղղակի օդում զգալով, որ պայթյունավտանգ իրավիճակ է, ես փորձել եմ կանխել: Համարձակություն եմ ունեցել կանգնել տեսախցիկի առաջ և կոչ անել Հանրապետության նախագահին և ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնեն»,-ասաց Վարդան Օսկանյանը:
Նմանատիպ նյութեր
2150 դիտում
08:19 10-07-2015
Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն է ստեղծում. «Ժամանակ»
1493 դիտում
10:23 16-03-2016
Օսկանյանը դեռ չի որոշել իր կուսակցության անունը. «Չորրորդ իշխանություն»
1873 դիտում
09:36 09-02-2016
Ի՞նչ կուսակցություն է ստեղծելու Վարդան Օսկանյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1012 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
994 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
925 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր