1562 դիտում
18:26 14-03-2016
Ապրիլի 9-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ապրիլի 9-ին համաքաղաքային ծառատունկ-շաբաթօրյակի կազմակերպմանն ու պատշաճ անցկացմանը:
«Համաքաղաքային ծառատունկերն ու շաբաթօրյակները հրաշալի առիթ են` մեր համաքաղաքացիներին համախմբելու և բոլորով միասին քաղաքի կանաչապատմանն ու մաքրությանը մասնակցություն ունենալու համար: Վերջին տարիների փորձը նաև ապացուցել է, որ մեր բնակիչներն իսկապես սիրով են արձագանքում մեր կոչին և տարեցտարի ավելի շատ մարդիկ են մասնակցում: Նաև նկատել եմ, որ յուրաքանչյուրն ավելի սրտացավ է դառնում իր տնկած ծառի, թփի նկատմամբ, ինչն իսկապես ողջունելի է: Շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտապես մասնակցում են համաքաղաքային այս նախաձեռնությանը, մեր մյուս համաքաղաքացիներին, պետական ու հասարակական կազմակերպություններին ևս կոչ եմ անում ակտիվ մասնակցել ապրիլի 9-ի ծառատունկ-շաբաթօրյակին»,- նշել է քաղաքապետը:
Հանձնարարվել է գույքագրել և որոշակիացնել այն տարածքները, որտեղ անհրաժեշտ է կազմակերպել ծառատունկերը, այդ թվում նաև բոլոր այն հատվածները, որոնք, նախորդ տարվա աննախադեպ շոգ եղանակով պայմանավորված, վնասվել են:
Բացի այդ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է գարնանային ծառատունկերի և շաբաթօրյակների շրջանակում մշտական ուշադրության կենտրոնում պահել Ծիծեռնակաբերդի լանջի և Բուսաբանական այգու կանաչապատման ու խնամքի աշխատանքները:
«Իհարկե, նշածս այս երկու տարածքները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չեն, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք այդտեղ անելիք չունենք: Ասել եմ ու կասեմ, այն, ինչը վերաբերում է Երևանին, անկախ դրա պատկանելությունից, պետք է լինի նաև մեր հոգածության տակ: Ըստ այդմ, համագործակցելով Թանգարան-ինստիտուտի և Բուսաբանական այգու տնօրինությունների հետ, հնարավորին աջակցեք տվյալ տարածքների կանաչապատմանն ու խնամքին», - նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաև բարեկարգման աշխատանքներ տանել Հաղթանակ և Օղակաձև
զբոսայգիներում: Կանաչապատման գործընթացի շրջանակում հանձնարարվել է ոռոգման սեզոնին ընդառաջ նաև ցանցի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ տանել:
Նմանատիպ նյութեր
981 դիտում
15:51 10-04-2015
Ապրիլի 11-ը հայտարարվել է համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի օր
1387 դիտում
17:40 09-03-2015
Ապրիլի 11-ը հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին