211652_close_icon
views-count43328 դիտում article-date 12:40 15-03-2016

Գյումրիում «յաշիկավարը» իրեն համարում էր օրենքի առաջ անպարտելի և երթևեկում էր մի քանի խախտում կատարելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի ելնելով իրենց անվտանգությունից՝ ավտոմեքենան վարելիս չխոսեն հեռախոսով և կապեն ամրագոտիները: Վերջին ժամանակներս Ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների ծառայողները վարչական պատասխանատվության են ենթարկել մեծ թվով վարորդների, ովքեր չեն կրել ամրագոտին, խոսել են հեռախոսով: Երեկ՝ մարտի 14-ին, Գյումրիում Mercedes Benz Quaden մակնիշի 74 AA 777 ավտոմեքենայի վարորդը, իրեն զգալով՝ որպես ձուկը ջրում, երթևեկում էր առանց ամրագոտու, հեռախոսով խոսելով: Նա այնքան վստահ էր իր վրա, որ իջեցրել էր մգեցված ապակիները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր