1705 դիտում
09:36 15-03-2016
Հիմնական խաղադրույքը դրված է Երևանի վրա. «Իրատես de facto»
«Իրատես de facto» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթից հետո քաղաքական ուշագրավ վերադասավորումներ սկսվեցին։ Պարզվում է, մեկնարկել է նաև կուլիսային ակտիվ քննարկումների և հրահանգների շարքը։ Մեր տեղեկություններով այդ ելույթից հետո բավականին լուրջ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի միջև։ Նախագահը քաղաքապետին ասել է, որ ընտրություններում հիմնական խաղադրույքը դրված է Երևան քաղաքի վրա։ Ակնհայտ է, որ մայրաքաղաքում դժգոհողների թիվը բավականին մեծ է, և վերջիններիս խնդիրների առնչությամբ կոնկրետ քայլեր են պետք։
Սերժ Սարգսյանը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի, որ այս անգամ հնարավորինս մաքուր անցկացվեն ընտրությունները, քանի որ միջագգային հանրությունն այդ ամենին ուշի ուշով հետևում է։ Թերևս, սրանով է պայմանավորված վերջին շրջանում Տարոն Մարգարյանի ակտիվ խորհրդակցությունների շարքը քաղաքապետարանի տարբեր բաժինների ներկայացուցիչների հետ։ Թե նրա այդ քայլի մեջ որքանն է իրական, որքանը PR, կերևա ընտրությունների արդյունքներից։ Իսկ առայժմ փաստ է, որ Սերժ Սարգսյանը հստակ հրահանգ է տվել զբաղվելու երևանցիների խնդիրների լուծմամբ, որպեսզի ընտրությունների ժամանակ անակնկալ չմատուցեն իշխանություններին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2295 դիտում
16:52 22-06-2014
Մեսսիի գոլը փրկել է երկրպագուի 350 հազար դոլարի խաղադրույքը
3991 դիտում
22:17 17-12-2015
«Լեսթերի» երկրպագուի զարմանալի խաղադրույքը կարող է հազարապատկվել. մնացել է ընդամենը մեկ խաղ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը